▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյան. «Այս գավաթը շատ բան է նշանակում իմ հայրենիքի համար»

Առաջին հայաստանցի ֆուտբոլիստը, ով հաղթեց եվրոգավաթում՝ Հենրիխ Մխիթարյանը չեմպիոնական խաղից հետո բացառիկ հարցազրույց է տվել VivaroNews.am-ի թղթակցին.

Հայ ֆուտբոլիստը իր տպավորություններով կիսվեց նաև ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ.

«Պարզապես շատ ուրախ եմ և ոգևորված, ոչ միայն մեր տարած հաղթանակով, այլ նաև այն փաստով, որ ես կարողացա գոլ խփել: Դա շատ բան է նշանակում ինձ համար և իմ հայրենիքի համար: Հիմա միայն էմոցիաներ եմ զգում:

Իսկ ինչ վերաբերում է գոլին, ես պարզապես հարվածեցի գնդակին և չտեսա, թե ինչպես այն ցանցում հայտնվեց, երկրպագուների արձագանքից միայն հասակացա, որ նման գեղեցիկ գոլ խփեցի:

Այո՛ այս մրցաշրջանում 2-րդ նմանատիպ գոլն էր (կարիճ գոլը«Սանդերլենդի» դեմ խաղում-խմբ.), բայց այս մեկը ավելի կարևոր էր»,-հավելել է Մխիթարյանը:

 VivaroNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее