Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Մխիթարյանի վնասվածքի մասին.:
«Միկին շարքից դուրս է մնացել և և չի կարող թիմին օգնել կիրակի կայանալիք խաղում: Մխիթարյանը հետազոտության կենթարկվի: Նախնական տվյալներով, նա վնասել է ծնկի կենտրոնական կապանը: Վերականգնման ստույգ ժամկետները պարզ կլինեն մանրակրկիտ հեռազոտություններից հետո, սակայն առաջին տպավորությունները ամենալավը չեն: Մտավախություն ունեմ, որ նա կարող է բաց թողնել մի քանի շաբաթ, սակայն հույս ունեմ, որ դա սխալ տպավորություն է»,- ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ԲԿՄԱ հանդիպման 61-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց: