Գերմնական Բունդեսլիգայի միանգամից մի քանի ակումբ հետաքրքրված են Սպարտակի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Ինչպես տեղեկացնում է Чемпионат.com-ը, գերմանացիները ուշադիր հետևում են անցած մրցաշրջանում Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու դարձած ֆուտբոլիստի ելույթներին:
Հիշեցնենք, որ Պրիմեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 13-րդ տուրում` Անժիի դեմ կայացած երեկվա հանդիպմանը Մովսիսյանը դարձավ միակ և հաղթական գոլի հեղինակը: Իսկ Աշխարհի առաջնության խմբային փուլի եզրափակիչ հանդիպմանը`Իտալացիների դեմ խաղում, Յուրան օգնեց Հայաստանի հավաքականին հանդիպումն ավարտել ոչ-ոքի արդյունքով: