armsport.am-ը գրում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում տեղեկություններ էին տարածվել, որ Բունդեսլիգայի մի շարք ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով:
Transfermarkt.de հայտնի մարզական կայքը պնդում է, որ հայ ռմբարկուն հետաքրքրել է «Վոլֆսբուրգին»:
Գերմանական ակումբի հարձակման գծում հանդես են գալիս Շտեֆան Կուչկեն և Իվիցա Օլիչը, իսկ թիմի լավագույն ռմբարկու Բաս Դոստը հունվարին լուրջ վնասվածք է ստացել և կկարողանա խաղադաշտ դուրս գալ միայն Բունդեսլիգայի երկրորդ հատվածում:
Առավել մանրամասն՝ այստեղ