footballcity.am: Ինչպես հայտնում է fcinternews.it կայքը, Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնվել է իտաական ակումբի նշանառության տակ:
Ըստ աղբյուրի, Ինտերի սկաուտները մի քանի անգամ դիտել են Սպարտակի խաղերը, իսկ հետաքրքրությունը հարձակվողի հանդեպ ավելի է մեծացել Իտալիայի հավաքականի դարպասն ուղարկած գնդակից հետո:
Հավելենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 7.5 մլն եվրո: