Մոսկվայի Սպարտակի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի Կիլյա Սովետովի դեմ տոնած հաղթանակը, նաև անդրադառնալով գոլից հետո իր ժեստին, որով կարծես ինչ-որ մեկի կամ ոմանց «բերանը փակել»:
- Այն ինչ ցանկացա ասել, ասեցի խաղադաշտում: Ձեր համար հիանալի կլիներ, որ ես պատասխանեի այդ հարցին, սակայն ես դա չեմ անի:
Այն հարցին, թե արդյո՞ք այդ ժեստը ուղղված էր Սպարտակի նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցևին, Մովսիսյանը պատասխանեց.
- Ճիշտ է նա այնքան էլ սիրալիր խոսքեր չի ասել իմ հասցեին, սակայն նա թիմի լեգենդն է և ունի իր կարծիքն արտահայտելու իրավունքը,-նշել է Մովսիսյանը:
Հավելենք, որ Ռմոնցևի խոսքերով Յուրայի ձեռքբերումը Սպարտակի համար մեծ սխալ էր: