Անգլիական «Express»-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և Հենրիխ Մխիթարյանը հանդիպում են ունեցել:
Հղում անելով «TransferMarketWeb»-ին, կայքը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը հանգստյան օրերին հանդիպել է պորտուգալացի մարզչի հետ և քննարկել իր ապագայի հարցը: Մանրամասները դեռ հայտնի չեն:
Նշվում է, որ եթե հանդիպումից հետո Մոուրինյոն շարունակի չվստահել հայ ֆուտբոլիստին, ապա կարելի է ենթադրել, որ Մխիթարյանն այս ձմեռային տրանսֆերի ժամանակ կլքի Մանչեսթերը:
Նրա ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» ու Միլանի «Ինտերը»:
Հաղորդվում է, որ նրա հեռանալու հարցը կախված է Մեսութ Օզիլի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից, քանի որ Մոուրինյոն գերմանացի ֆուտբոլիստին է տեսնում որպես Մխիթարյանին փոխարինող: