▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյո. «Թիմը հիանալի կոլեկտիվ ֆուտբոլ ցուցադրեց, իսկ որոշ ֆուտբոլիստներ փայլեցին անձնական որակներով»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի գավաթը նվաճելուց հետո խոսել է իր թիմի ցուցադրած խաղի և խոստովանել, որ սա իր կարիերայի ամենաբարդ մրցաշրջանն էր:

«Թիմը ուղղակի ֆանտաստիկ էր առաջինից մինչև վերջին րոպեն: Հիանալի կոլեկտիվ ֆուտբոլ ցուցադրեցին, իսկ որոշ ֆուտբոլիստներ էլ փայլեցին անձնական խաղային որակներով, ընդհանուր առմամբ, խաղը մեր վերահսկողության տակ էր: Մրցակցից շատ ավելի ուժեղ էինք:

Ֆուտբոլում պոետները շատ են, սակայն նրանք շատ գավաթներ չեն հաղթում:

Ակումբին արդեն ներկայացրել եմ տրանսֆերների ցանկը, և հաջողություն եմ մաղթում նրանց իրենց նախաձեռնություններում, սակայն ես շատ հոգնած եմ, ինձ այս պահից ֆուտբոլը չի հետաքրքրում, գնում եմ արձակուրդի, չեմ ցանկանում ինչ-որ ընկերական խաղեր դիտել, ես եսասեր եմ, բայց դա արդեն չափազանց կլիներ: Սա իմ ամենաբարդ մրցաշրջանն էր»,-նշել է Մոուրինյոն:

VivaroNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее