▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոնակոն 6 միլիոն եվրո է առաջարկել Արազ Օզբիլիզի համար

footballcity.am: Ֆրանսիայի Մոնակոն 6 միլիոն եվրո է առաջարկել Կրասնոդարի Կուբանի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզի համար, այս մասին ИТАР-ТАСС-ի հետ զրույցում ասել է Դմիտրի Սելյուկը:

- Այո Մոնակոն 6 միլիոն եվրո է առաջարկել Արազ Օզբիլիզի համար: Անձամբ ֆուտբոլիստն ինձ ասել է, որ ցանկանում է ես բանակցեմ ֆրանսիական ակումբի հետ: Օզբիլիզը դեմ չէ Մոնակո տեղափոխվելու տարբերակին: Այստեղ Միայն մեկ խնդիր կա: Կուբանի սեփականատեր Օլեգ Մկրտչյանը չի ցանկանում վաճառել իր թիմի ֆուտբոլիստին և կտրականապես հրաժարվում է խոսել այդ մասին, ասել է Սելյուկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее