▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինո Ռայոլա. «Մխիթարյանն ուզում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» հենց հիմա»

Դորտմունդի «Բորուսսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

- Միկիին 4 ամիս բանակցություններից հետո խոստացան, որ նա կկարողանա լքել Դորտմունդը այս ամռանը, սակայն «Բորուսսիայի» ղեկավարները վախեցան իրենց երկրպագուներից: Հանկարծ նրանք ասեցին Միկիին, որ նա կկարողանա հեռանալ միայն մյուս տարի` ազատ գործակալի կարգավիճակով: Սա շատ վատ մենեջմենթ է:

«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորություն կյանքում մեկ անգամ է լինում: Միկին ուզում է տեղափոխվել այնտեղ հենց հիմա,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Sport1.de-ն` հղում կատարելով Bild-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բորուսսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ բաց թողնել Մխիթարյանին մինչև պայմանագրի ժամկետի ավարտը:

Աղբյուրը՝ ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее