Միլանիակադեմիայի մանկապատանեկան ճամբարը` Հայաստանում. Առաջատար ընկերությունները միավորվել են հանուն մարզաբնակ պատանիների Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի շուրջ 160 պատանու առջև` հնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ: Միլանի մարզիչներին և միջազգայի ճամբարը Հայաստան բերելու Ամերիաբանկի այս նախաձեռնության շուրջ համախմբվել են TeamTelecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Ճամբարը կանցկացվի «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո: Ճամբարը Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաների ու աղջիկների համար է, որոնք մասնակցել են Հայաստանի առաջնություններին, խաղում են մարզերի ֆուտբոլային ակումբներում և առանձնանում են իրենց խաղով: «A WorldSoccerPoll»-ի կողմից բոլոր ժամանակների լավագույն ակումբը ճանաչվածAC Milan-ի պաշտոնական ճամբարները ամեն տարի հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին ընդունում են հազարավոր պատանիների Իտալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից և տասնյակ այլ երկրներից: Հայաստանում առաջին անգամ կայանալիք ճամբարը տեղի կունենա ֆուտբոլի ակադեմիայում երկու հերթափոխով` մայիսի 28-ից հունիսի 1-ը և հունիսի 3-ից հունիսի 7-ը: Ճամբարի մասին մանրամասները` տեսանյութում: |
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը` Հայաստանում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet