«Միլանը» հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի ծառայություններով: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցերը՝ հղում կատարելով Tuttosport-ին:
«Ռոսոներիները» նոր հարձակվող են փնտրում եւ 24-ամյա խաղացողը հայտնվել է նրանց ուշադրության կենտրոնում:
Բալեկյանը, սակայն, միակն տարբերակը չէ, որը դիտարկվում է: Իտալական թիմը հետաքրքրվում է նաեւ Արկադիուշ Միլիկով («Նապոլի») ու Լորեն Մորոնով («Բետիս»):