Կրասնոդարում առաջին անգամ անցկացվեց ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթի» խաղարկություն, որտեղ հաջող հանդես եկան Հայաստանը ներկայացնող ըմբիշները:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը 67 կգ քաշայինների մրցամարտում 10։0 հաշվով վստահ հաղթեց բելառուսցի Յարոսլավ Կարդաշին:
Սա մեր մարզիկի առաջին մենամարտն էր 2016թ օլիմպիական խաղերից հետո, որտեղ նա դարձել էր փոխչեմպիոն:
Ազատ ոճի ըմբիշ, 2013թ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, 70 կգ քաշայինների պայքարում 8։4 հաշվով հաղթեց հունգարացի Ռոման Աշարինին։