Mickey-noch-was`Միքի...ինչ-որ բան.Լյովի ասածը մեծ արձագանք է գտել. totalfootball
Չկարողանալով արտասանել Մխիթարյան ազգանունը՝ Լյովն ասել էր Mickey-noch-was «Միքի... ինչ-որ բան»:
Սա վրդովեցրել է «Բորուսիայի» երկրպագուներին և դորտմունդյան ակումբը լուսաբանող թերթերին: Թվիթերում մոտ մեկ ժամ #Mickeynochwas թեման ամենաքննարկվողներից էր և նույնիսկ ստեղծվել էր @Mickeynochwas առանձին թվիթերյան էջը:
Թվիթերյան գրառումներում երկրպագուները հիմնականում բողոքում են մարզչից «Բորուսիայի» ֆուտբոլիստի նկատմամբ նման վերաբերմունքի համար, սակայն կան նաև երկրպագուներ (հիմնականում «Բավարիայի»), ովքեր հիշեցնում են, որ երբ Կլոպն էր դժվարանում արտասանել Մխիթարյանի ազգանունը, դա զվարճալի էր համարվում, իսկ երբ Լյովը՝ վիրավորական:
Derwesten.de և Rivier Sport պարբերականներն առանձին նյութեր են հրապարակել այս թեմայով՝ ամոթալի համարելով Լյովի ասածը:
Riveir Sport-ի թղթակից Ֆրանսուա Դոշետուն Totalfootball.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ նման արձագանքի հիմնական պատճառն այն է, որ շատերի կարծիքով Կլոպն անարդար է վարվում «Բորուսիայի» ֆուտբոլիստների հետ և նախապատվությունը տալիս է «Բավարիայի» խաղացողներին: Դորտմունդի առաջատար խաղացողներից մեկի ազգանունը չիմանալը շատերն ընկալել են որպես «Բորուսիայի» նկատմամբ անտարբերության հերթական դրսևորում: «Սա ավելի շատ ամոթալի էր: Չգիտենք, թե արդյոք նա մոռացել էր նրա անունը, թե իսկապես չգիտեր այն»,- ասում է լրագրողը:
Հիշեցնենք, որ առաջիկա շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, տեղի է ունենալու «Բորուսիա» - «Բավարիա» սկզբունքային մրցավեճը:
totalfootball.am-ը գրում է, որ գերմանական մամուլի և գերմանացի երկրպագուների մոտ մեծ արձագանք է առաջացրել երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Յոախիմ Լյովի արտահայտությունը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անվան մասին: Չկարողանալով արտասանել Մխիթարյան ազգանունը՝ Լյովն ասել էր Mickey-noch-was «Միքի... ինչ-որ բան»: Սա վրդովեցրել է «Բորուսիայի» երկրպագուներին և դորտմունդյան ակումբը լուսաբանող թերթերին: Թվիթերում մոտ մեկ ժամ #Mickeynochwas թեման ամենաքննարկվողներից էր և նույնիսկ ստեղծվել էր @Mickeynochwas առանձին թվիթերյան էջը: Թվիթերյան գրառումներում երկրպագուները հիմնականում բողոքում են մարզչից «Բորուսիայի» ֆուտբոլիստի նկատմամբ նման վերաբերմունքի համար, սակայն կան նաև երկրպագուներ (հիմնականում «Բավարիայի»), ովքեր հիշեցնում են, որ երբ Կլոպն էր դժվարանում արտասանել Մխիթարյանի ազգանունը, դա զվարճալի էր համարվում, իսկ երբ Լյովը՝ վիրավորական: Derwesten.de և Rivier Sport պարբերականներն առանձին նյութեր են հրապարակել այս թեմայով՝ ամոթալի համարելով Լյովի ասածը: Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet