VBET-ը բասկետբոլի Vbet A-League-ի հետ համատեղ 5-րդ մրցաշրջանի մեկնարկին զուգահեռ նախաձեռնել էր սոցիալական արշավ՝ «Միավորվենք» անվամբ, որի շրջանակներում կկառուցվի բասկետբոլի մարզադաշտ:Արշավի շրջանակներում Vbet A-League-ի բոլոր թիմերը կարծես մեկ թիմ դարձան և հանուն ընդհանուր գաղափարի փորձեցին մաքսիմալ շատ միավորներ վաստակել, քանզի մրցաշրջանի ընթացքում բոլոր թիմերի միավորների հանրագումարը բազմապատկվելու էր 500 դրամով և ուղվելու էր բասկետբոլի մարզադաշտի կառուցմանը:
Արշավի ընթացքում գործարկվեց www.miavorvenk.am կայքը, որտեղ բոլորը հնարավորություն ունեին հետևելու արշավի ընթացքին: Մրցաշրջանի ավարտին Վբեթ ընկերությունը ևս մեկ անակնկալ մատուցեց և հավաքված միավորները կրկնապատկեց: «Միավորվենք» սոցիալական արշավի շրջանակներում բասկետբոլի մարզադաշտ կկառուցվի Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում: