Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Միջազգային հանդիպումներում մեր ակումբները պարտվեցին հենց առաջին հանդիպումներում ու սա խոսում է մեր թիմերի վատ վիճակի մասին: Եթե «Նոայի» ու «Շիրակի» դեպքում ինչ որ տեղ սպասելի էր, ապա «Ալաշկերտի» բախտը կոնկրետ չբերեց, շատ ցավալի, ես կասեի անտեղին պարտություն կրեց մեր թիմը:
Ինչ վերաբերում է Գյումրիի թիմին, ապա նրանք լավագույն խաղը խաղացին մեր 4 ակումբների շարքում: «Զարմանալի» է, բայց շիրակցիները հզոր Ստյաուայի դեմ խաղացին «հայկական» կազմով ու առանձին դրվագներում ուղղակի փայլում էին:
Ֆուտբոլային մասնագետ չեմ, բայց չեմ կարող հասկանալ, թե ինչու հավաքականում չկա օրինակ հայրաքաղաքաքայինների պաշտպան Ժիրայր Մարգարյանը էլ չթվարկեմ մյուսներին: Չեմ հասկանում նաև մեր ակումբների սեփականատարերին, ովքեր միլիոններ են ծախսում, լեգիոներներ են բերում ու չեն կարողանում արդյունք գրանցել: Տղեք, քիչ ծախսեք, սեփական կադրեր աճացրեք ու հայկական ֆուտբոլը զարգացրեք: Այսպես շարունակել չի կարելի, փոխեք ձեր քաղաքականությունը, այդպես ձեռնտու է նաև ֆինանսական առումով: Ինչևիցէ` վիճակը մոտ է ողբերգականին, եթե երևանյան ակումբները խաղադաշտ դուրս գային գոնե միքանի հայ ֆուտբոլիստներով, ապա ինչ որ կերպ կհասկանայի, բայց չկա հայ, չկա արդյունք ու կա հերթական խորը հիասթափությունը: Բենզինի գումար տվեք ձեր ակումբներին, գնացեք մարզեր, աշխատեք մի քիչ ու տաղանդների գտեք, 10հզ դոլար օտարին տալու փոխարեն 2-3հզ ով հայ կգտնեք, ով չի զիջի օտարին: Հուսանք, որ Հավաքականը լավ կխաղա: Մի սպանեք ֆուտբոլի հանդեպ սերը մեր երեխաների ու պատանիների շրջանում: