Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մի անգամ Լեւոնին ու ինձ մի փայլուն շախմատիստ հարց տվեց.
«Ինչո՞ւ ես կարծում, որ պետք է ամեն ինչ անես Հայաստանի համար, Ինչու՞ ես միշտ զգում, որ պետք է աշխատել, ապրել եւ գլուխդ բարձր պահել երկրիդ համար»
Լեւը պատասխանեց. «Երբեւէ ուրախացե՞լ ես, որ քո ազգությունից մեկին տեսնես մեկ այլ երկրում: Երբեւէ ձեզ ասե՞լ են, որ ձեր ամբողջ պատմության ընթացքում այլ ազգեր փորձել են վերացնել ձեր ազգը, ձեր հողը, ձեր կրոնը, եւ որ ձեր բոլոր նախնիները իրենց կյանքն են տվել ձեր հողը պաշտպանելու համար: Մենք՝ հայերս, ապրում ենք գոյատեւման մեջ, քանի որ երկար տասնամյակներ մենք պայքարում ենք մեր ազատության համար եւ միլիոնավոր հայեր տարածվել են աշխարհով մեկ 1915 թվականի Ցեղասպանությունից հետո: Եթե մենք այդպես չմտածեինք, դուք հայերի մասին ընդհանրապես չէիք իմանա, որովհետեւ մենք այլեւս այստեղ չէինք լինի․․․»։