Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը`Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց:
Հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշեց․
«Դաժան պարտություն էր: Ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, մեղավորը ես եմ, պարտավոր էինք հաղթել: Տղաները պահեր ստեղծեցին, բայց չկարողացան իրագործել:
Սպասենք Յուրա Մովսիսյանը լավ մարզավիճակ ձեռք բերի, մյուս տղաները՝ նույնպես: Քանի անգամ վերջին փոխանցումը չստացվեց:
Ազգերի լիգայում կպայքարենք մինչև վերջ»։