▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեսսին հաղթանակը նվիրեց մահացած լրագրողին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ԱԱ 2014-ի կիսաեզրափակիչ Նիդեռլանդների հետ խաղում հաղթանակը նվիրել է իր հայրենակցին՝ լրագրող Խորխե Լոպեսին, որը մահացել է ավտովթարից՝ Բրազիլիայում: Լոպեսը, որն աշխատում էր բարսելոնյան Sport թերթի խմբագրությունում, Մեսսիի ամենասիրելի լրագրողներից մեկն էր.

-Ես ցանկանում եմ գրկել բոլոր արգենտինացիներին և այս հաղթանակը նվիրում եմ իմ ընկեր Խորխե Լոպեսին: Այս հաղթանակը քո համար է, իմ ընկեր, և քո ընտանիքի,- գրել է Մեսսին իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Նիդեռլանդներն ու Արգենտինան այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասը և միայն 11 մետրանոցների շնորհիվ Արգենտինան դուրս եկավ եզրափակիչ:

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее