ԱՄՆ-ի «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբն իր սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում հաստատում է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի` ակումբ տեղափոխությունը։
«Այո, տղաներ: Կհանդիպենք Մայամիում»,- ասել է Մեսսին տեսանյութում։
Վերջին երկու տարիներին Մեսսին հանդես է եկել «Պարի Սեն Ժերմենում»: Նրա պայմանագիրն ակումբի հետ հաշվարկվել է մինչև 2023 թվականի հունիսը։
Ընդհանուր առմամբ, նախորդ մրցաշրջանում Մեսսին Ֆրանսիայի առաջնության 32 խաղում դարձել է 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։