Հայաստանի հավաքականի եւ ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է 4:0 հաշվով հաղթանակը Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ` Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում:
«Հաղթեցինք միասնականության շնորհիվ: Խոսք չեմ գտնում, զգացողությունն անկարագրելի է: Հավաքականում 10-րդ գոլս նվիրում եմ մեր բոլոր հերոսներին՝ Արայիկից սկսած և բոլոր այն մարդկանց, երկրպագուներին, ովքեր մինչև վերջ հավատում էին:
Խնդիրները տարիներով են եկել, բայց ես առաջ եմ նայում, ճիշտ ուղու վրա ենք: Մենք հավատում ենք մեզ, խնդրում եմ՝ դուք էլ հավատաք: Ձեզնից էլ շատ բան է կախված»,- ասել է Յուրա Մովսիսյանը Մովսիսյանը: