«Որոշ մարդիկ ինձ համեմատեցին Նապոլեոնի հետ: Շնորհակալ եմ: Ուզում եմ փոխադարձ շռայլություն անել և ասեմ, որ բացի քաղաքական նապոլեոնիզմից կա նաև քաղաքական կլեոպատրիտիզմ: Գիտե՞ք, թե դա ինչ է: Խելացի, գեղեցիկ կին, որը փորձում է մանիպուլյացիայի միջոցով ղեկավարել աշխարհը: Ինչպես ավարտեց Կլեոպատրան: Այնքան էր փոխել իրեն, որ ոչ մի թույն չէր ազդում, ստիպված իրենից ավելի թունավոր բան գտավ, որպեսզի խայթի և մահացնի իրեն: Այդպես ավարտեց Կլեոպատրան»,-խոսքն ուղղելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին` ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով.
«Երեկվա իմ մի քանի ելույթներից հետո մտածում էի, որ մի հրաշալի քառյակ կնստի տունը, կպատրաստվի, գինու կոմբինատներում իրարից կկրկնօրինակի։
Տղեք, ձեր PR մենեջերն ո՞վ ա, հանեք գործից, տարրական քարոզչական ծուղակի մեջ կարելի է ընկնել, այն էլ` ութ ոտքով: Ես համաձայն եմ, որ թատրոնի միջազգային օրը ազդել է ելույթների վրա, բայց ես բոլորին դերասաններ չեմ անվանի։
Երկու քաղաքական գործիչներին կասեմ դերասաններ։ Երեկվանից հետո փորձել ինձ խոսացնելը մազոխիստական է։
Աշոտյանն իր անունը հնչեցրած պատգամավորներից մեկին բեմի բանվոր անվանեց, մյուսին չուզեց անդրադառնալ. «Իմ մակարդակը չի»,-հավելեց նախարարը: