▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայքլ Ջեքսոնը մահից 5 տարի անց կրկին մեղադրվում է մանկապղծության մեջ

36-ամյա Ջեյմս Սեյֆչակը Մայքլ Ջեքսոնի ժառանգների դեմ հայց է ներկայացրել: Վերջինս փոփ արքայի մահից 5 տարի անց մեղադրում է նրան մանկապղծության մեջ: Սեյֆչակի պնդմամբ ինքն ավելի քան 20 տարի առաջ  Ջեքսոնի կողմից առնվազն  հարյուր անգամ սեռական բռնության է ենթարկվել: Իսկ բռնություններն էլ կատարվել են, երբ  Ջեքսոնն ու Սեյֆչակը միասին նկարահանվել են Pepsi-ի գովազդում, որից հետո էլ սկսվել է նրանց «անառողջ» հարաբերությունների փուլը:

Չորս տարի շարունակ Ջեքսոնը դեռահաս տղային իր հետ «Bad» ալբոմի համերգային շրջագայություններին է տարել: Սեյֆչակը խոսքով, երբ  արդեն հասունացել է, Ջեքսոնը կորցրել է նրա հանդեպ հետաքրքրությունը:

Գործով լսումները նշանակված են 2014 թվականի սեպտեմբերի 4-ին:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее