Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր: Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերի մարմնամարզության օղակների եզրափակիչում Թովմասյանը հավաքեց 15.025 միավոր: Հայ մարմնամարզիկին 14.958 միավորով հաջորդում է Թուրքիան ներկայացնող Իբրահիմ Չոլակը: Օգոստոսի 23-ին Ունիվերսիադայում պայքարի մեջ կմտնի նաև Արթուր Դավթյանը` արդեն հենացատկերի վարժությունում:
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը` ոսկե մեդալակիր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet