Իսպանական MARCA պարբերականը այսօր Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ Ռեալ Մադրիդ-Բորուսսիա Դորտմունդ հանդիպումից առաջ նյութ է հրապարակել դորտմունդցիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Մի քանի մարզիչներ ցանկանում էին ձեռք բերել հայ կիսապաշտպանին,սակայն ամենից շուտ կողմնորոշվեց Յուրգեն Կլոպպը,ով թիմում լրացրեց Մյունխեն տեղափոխված Մարիո Գյոտցեի պակասը:
Նա Դորտմունդ է տեխափոխվել Դոնեցկի Շախտյորից:Հասարակ սակայն նախանձելի ֆուտբոլային անցյալով այս ֆուտբոլիստը 7 գավաթ է նվաճել իր կարիերայում. 4-ը Երևանի Փյունիկում և ևս 3-ը Ուկրաինայում:
Մխիթարյանը 24 տարեկան է և ավելին է քան ուղղակի ֆուտբոլիստ:Նա հետաքրքրասեր և խելացի երիտասարդ է. խոսում է 5 տարբեր լեզուներով. հայերեն,անգլերեն,ֆրանսերեն,պորտուգալերեն և ռուսերեն և ավարտել է Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանը:
Հենրիխ Մխիթարյանի կարգախոսն է. «Եթե դու դադարում էս սովորել,ուրեմն դադարում էս ապրել»:
Նրա հայրը ևս ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Վալանսում:Համլետ Մխիթարյանը մահացել է 33 տարեկան հասակաում ՝ գլխուղեղի ուռուցքից:7-ամյա Հենրիխ Մխիթարյանը և նրա մայրը վերադարձել են Հայաստան,և նրա մոտ այդ ժամանակ կորել է խաղալու ցանկությունը:
Տարիներ հետո վերականգնվել է Մխիթարյանի սերը ֆուտբոլի հանդեպ և 14 տարեկանում նա 4 ամիս մարզվել է Սան Պաուլոյի ակադեմիայում և ապա վերադարձել Եվրոպա:
Մխիթարյան-Դորտմունդի նոր Գյոտցեն
Հիշեք նրա անունը. . .