Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ 17 աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը 1/8 եզրափակչում 9:0 հաշվով պայքարից դուրս է թողել իրանցի մրցակցին, ¼-ում՝ նույն 9:0 հաշվով բացահայտ առավելությամբ պարտության է մատնել ադրբեջանցի Շահիդ Նաբիևին և կիսաեզրափակչում գոտեմարտելու է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ումիջոն Կարոմովի հետ: Ադրբեջանցու հետ պայքարի տեսանյութը՝ Asekose․am-ի տելեգրամյան ալիքում |