Մանվել Խաչատրյանը հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն թուրք ըմբիշին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում երեկ՝ փետրվարի 12-ին, մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը 13:5 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ և, գոտեմարտելով մոլդովացի Արտիում Դելենաուի հետ, պարտվեց 2-2 հաշվով։
Մեր մարզիկը կպայքարի բրոնզե մեդալի համար։