«Մանչեստեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ խզել է Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը՝ ֆուտբոլիստի խնդրանքով:
«ՄՅու»-ն շնորհակալություն է հայտնել խաղացողին թիմի նվաճումներին նպաստելու համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
Իբրահիմովիչն իր հերթին շնորհակալություն է հայտնել ակումբին.
«Մեծ բաները եւս ավարտվում են, եւ ժամանակն է առաջ շարժվել՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկու ֆանտաստիկ մրցաշրջաններից հետո: Շնորհակալություն ակումբին, երկրպագուներին, թիմին, մարզիչին, աշխատակազմին եւ բոլոր նրանց, ովքեր կիսեցին իմ պատմության այս հատվածը», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ֆուտբոլիստը:
Հենրիխ Մխիթարյանն էլ իր ՖԲ-ի էջում Իբրահիմովիչի հետ համատեղ նկար է տեղադրել և գրել.
«Շոուն պետք է շարունակվի.. Հոլիվուդում…ինձ համար մեծ պատիվ էր ճանաչել քեզ…ՀԱՆՃԱՐ..Լավագույն ցանկություններով ..»