▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Լեսթերին». Մխիթարյանի 5-րդ գոլային փոխանցումը

ԱՊԼ-ի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լեսթերին»: Այս խաղում ավելի ուժեղ գտնվեցին տանտերերը և հաղթեցին 2:0 հաշվով:

«Յունայթեդի» կազմում խփած գոլերով աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդը և Մարուան Ֆելաինին: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և հենց նրա փոխանցումից հետո 70-րդ րոպեին Ռեշֆորդը բացեց խաղի հաշիվը: Մխիթարյանը փոխարինվեց 74-րդ րոպեին:

Նշենք, որ դա Մխիթարյանի 5-րդ գոլային փոխանցումն էր ԱՊԼ-ի այս մրցաշրջանում: 

«Յունայթեդը» տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը (ի դեպ, բոլորը «չոր» հաղթանակներ) և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

 

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր Սիթի»՝ 2:0

Մարկուս Ռեշֆորդ, 70, Մարուան Ֆելաինի, 82

Չիրացրած 11մ՝ Ռոմելու Լուկակու, 52 (Կասպեր Շմեյխելը հետ մղեց)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее