▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կբաժանվի 10 ֆուտբոլիստից

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդը» չի դադարում առաջարկներ ընդունել տարբեր ակումբներից թիմի մոտ 10 ֆուտբոլիստի տրանսֆերները վաճառելու շուրջ:

«Կարմիր սատանաների» որոշ ֆուտբոլիստներ դուրս են մնացել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերից և դա առաջացրել է այդ ակումբների հետաքրքրությունը:

Այդ ֆուտբոլիստների շարքում են Մեմֆիս Դեպայը, Մորգան Շնեյդերլինը, Մատեո Դարմիանը, Մարկոս Ռոխոն, Էշլի Յանգը, Սեմ Ջոնսթոնը, հայտնում է Manchester Evening News-ը:

Դեպայը և Շնեյդերլինը «Էվերթոն» տեղափոխվելու հնարավորություն ունեն, մինչդեռ Դարմիանին կապում են իտալական ակումբների հետ:

Դեյլի Բլինդի, Մարուան Ֆելաինիի և Անտոնի Մարսիալի ծառայություններով լրջորեն հետաքրքրված ակումբներ դեռևս չկան:

Այնուամենայնիվ, «ՄՅՈՒ»-ի համար առաջնային է մնում Բաստիան Շվայնշտայգերի տրանսֆերը վաճառելու հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее