▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մահվան հովտում» հայտնաբերվել է հայտնի դերասանի դին

Օրերս Կալիֆորնիայի` տվյալ դեպքում խորհրդանշական համարվող «Մահվան հովիտ» կոչվող հայտնի զբոսայգում հայտնաբերվել է  «Հարի Փոթեր» հայտնի ֆիլմի դերակատարներից մեկի` բրիտանացի Դեյվ Լեջենոյի դին, ով նշված ֆիլմում մարմնավորել է  գայլ-մարդու` Ֆենրիր Գրեբեքին:

Դերասանի մահվան մասին ոստիկաններին են հաղորդել երկու զբոսաշրջիկներ, ովքեր էլ պատահաբար տեսել են Լեջենոյի դին: Ըստ ոստիկանների` հնարավոր է Դեյվը մահացած լինի գերտաքացումից. այդ օրերին  «Մահվան հովտում» ջերմաստիճանը բարձրանում է մինչև 49 աստիճան և, ենթադրվում է, որ դերասանի դին հայտնաբերվել է մահվանից 3-4 օր անց:

Հիշեցնենք, որ Դեյվ Լեջենոն խաղացել է նաև «Մեծ խաղագումար», «Բեդմեն.սկիզբ», «Սպիատաձյունիկն ու որսորդը» ֆիմերում:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее