94 տարեկան հասակում մահացել է Օղակների արքան՝ լեգենդար մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի երկակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։
Գույժի առիթով «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ալբերտ Ազարյանը մեր ժամանակների լեգենդներից էր։
Բազմաթիվ երեխաներ են ոգեշնչվել անվանի մարզիկից՝ սկսելով իրենց մարզական ուղին։
Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ»։
Նշենք, որ մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։