▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մադրիդի Ռեալը մրցակցի հարկի տակ ջախջախեց Բետիսին

Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակներում իր հերթական հանդիպումն անցկացրեց Մադրիդի Ռեալը, թիմը հյուրընկալվելով Բետիսին կարողացավ ջախջախել մրցակցին:

Արդեն առաջին խաղակեսում մադրիդյան ակումբը 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Նախ 10-րդ րոպեին Ոսկե գնդակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն թնդանոթային հարվածով բացեց խաղի հաշիվը, ապա 15 րոպե անց Գարեթ Բեյլը կրկնապատկեց հյուրերի առավելությունը: Եվս 20 րոպե և արդեն հաշիվը 0-3 էր, իսկ գոլի հեղինակը ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման:

Երկրորդ խաղակեսումել հյուերը բացահայտ առավելություն ունեին և ևս 2 անգամ նրանց հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, աչքի ընկան Անխել Դի Մարիան և Ալվարո Մորատան:

Բետիս-Ռեալ Մադրիդ` 0-5

Footballcity.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее