▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողները բոյկոտեցին Խոակին Կապառոսի ասուլիսը՝ պահանջելով նրա հրաժարականը

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Լրագրողները բոյկոտեցին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային ասուլիսը: Միակ հարցը, որը 0:5 հաշվով պարտությունից հետո հետաքրքրում էր լրագրողներին, Կապառոսի հրաժարականն էր:

 

Խոակին Կապառոսը ասաց, որ ինքը պայմանագիր ունի մինչեւ նոյեմբերի 20-ը եւ կարող է լքել ասուլիսի սրահը, եթե այլ հարցեր չունեն: Լրագրողների մի մասը հեռացավ սրահից:

Իսպանացի մասնագետը մեկնաբանեց խոշոր հաշվով պարտությունը:

«Չկարողացանք արժանի պատասխան տալ: Կարծում եմ, որ խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար: Ուկրաինացիներն քանի անգամ մոտեցան մեր դարպասին եւ այդքան  էլ գրավեցին այն: Ուկրաինացիները մաքսիմալ արդյունավետությամբ գործեցին: Դա լավ թիմ լինելու նշանն է:

Պետք է նշեմ, որ Բ լիգայում հանդես են գալիս ուժեղ հավաքականներ: Դրա ապացույցն այն է, որ հաջորդ մրցաշրջանում Բ լիգայում է հանդես գալու Անգլիայի նման հզոր հավաքականը: Ինչ վերաբերում է խաղային ձեռագրին, մենք շատ ուժեղ հավաքականի դեմ էինք հանդես գալիս: 0:0 հաշվի ժամանակ ունեինք մեր գոլային պահերը»,- ասաց Խոակին Կապառոսը:

Հայաստանի թիմը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց 1:14 ընդհանուր հաշվով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее