Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի կանանց թիմը գերազանց ելույթներ է ունեցել Արևելյան Եվրոպական երկրների առաջնությունում։ Այս մասին հայտնում են վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիայից։
Թբիլիսի քաղաքում անցկացվող Արևելյան Եվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի առաջնությունում Հայաստանի հավաքական թիմի աղջիկներ Սվետլանա Մարգարյանը և Նելլի Խաչատրյանը մեկնարկել են հաղթանակով՝ Վրաստանի հավաքական թիմի դեմ 2:0 հաշվով։
«Երկրորդ խաղում պարտվել են Լիտվայի թիմին 0:2 հաշվով, իսկ այսօր մեր աղջիկները պարզապես ոչ մի հնարավորություն չտվեցին Ադրբեջանի թիմին՝ հաղթելով 2:0 հաշվով:
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի Վրաստան-2 թիմի հետ», - ասված է հաղորդագրության մեջ: