Այսօր լուսանկարիչներ շատ ենք հանդիպում, ինչպե՞ս կբնութագրեք ձեզ, որպես լուսանկարչուհի:
- Ես ինձ երբևէ չեմ որակել կամ անվանել լուսանկարիչ: Միշտ ասում եմ, որ սա իմ հոբբին է և չեմ պատկերացնում ինձ առանց ֆոտոխցիկի:
Առհասարակ ո՞րն է ձեր ներշնչանքի աղբյուրը:
- Գեցեցիկը… բնությունը հրաշագեղ է և բնության կողմից տրված ամեն երևույթ, իր, առարկա, լինի դա հողեղեն, կամ անմարմին, կարող է <<տեսնել աչքս>>, իսկ երբ տեսնում եմ՝ անկարող եմ չնկարել:
Որպես լուսանկարչուհի ձեզ բնութագրելու դեպքում համեստորեն խուսաբեցիք պատասխանել բուն հարցիս: Ձեր լուսանկարներն ինչո՞վ են տարբերվում , ի՞նչն է բնորոշ հենց ձեզ:
- Չխուսափեցի , այլ հստակ ասացի ինչպես եմ վերաբերվում լուսանկարչությանը. Հոբբի…
Իսկ հարցին, թե ինչով են տարբերվում իմ նկարները, հստակ կասեմ՝ ֆիքսում եմ պահի իրական կադրը, և պատմում լուսանկարի տեսքով, առանց բառերի:
Լուսանկարները ևս պատմություններ են՝ վեպեր, դրամաներ, սեր…… Մեկնաբանություն կարող է անել ամեն ոք, ամեն մի լուսանկարիս համար, իսկ ես անձամբ երբևէ չեմ պատմում, թե ինչ տեսա ակնթարթում, դա իմ ներաշխարհն է:
Ի՞նչ չեք նկարում, եթե իհարկե կա նման բան:
- Այո՛ , կա: Լուսին, բայց ունեմ ընկերներ, կան աշխարհահռչակ լուսանկարիչներ, ովքեր հիանալի կերպով մատուցում են լուսնի գեղեցկությունը: Գնահատում եմ նրանց գործը:
-
Մոսկվա կինոթատրոնում ունեցել եք անհատական ցուցահանդես դեռևս մեկ տարի առաջ. Ո՞ւմ առաջարկն էր
- Իհարկե, դա իմ ընկերների՝ Կարինե Գևորգյանի , Արսեն Ասլանյանի մատուցած անակնկալն էր:
Այդ օրը նախատեսված էր մրցույթ ՎԵՀ հիմնադրամի կողմից, ի դեպ Կարինե Գևորգյանն ու ես հանդիսանում ենք համահիմնադիր ղեկավարները ՎԵՀ երիտասարդական բարեգործական հիմնադրամի:
Նրանք ասացին, որ շատ լավ առիթ է ներկայացնելու իմ լուսանկարները: Փոքր -ինչ վերապահումով, բայց ուրախությամբ համաձայնեցի:
Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս:
Կա այնպիսի մի նկար, որն առանձնացնում եք բոլորից:
- Այո, ունեմ, թերևս կարծում եմ չեմ ունենա այսպիսի նկար <<Ապավենն ու Սևակը>>. Ապավենը զարմիկս է, ի դեպ այս նկարով անցյալ տարի մենք հաղթող դարձանք Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ֆեյսբուքյան մրցույթում, այն արժանացավ ամենաշատ հավանություններին:
Շարունակում եք նկարե՞լ:
-Երբեք էլ չեմ դադարի :
Հեղ. ՝ Սաթինե Գրիգորյան