Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 9-ին, ազգային թիմի հետ ժամանել է Երևան, որտեղ սեպտեմբերի 11-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում կմրցի Հայաստանի հավաքականի հետ։
Մոդրիչն այսօր նշում է ծննդյան 38-ամյակը, ինչի առթիվ «Ռեալի» հայ երկրպագուները նրան տոնական տորթով են դիմավորել Զվարթնոց օդանավակայանում։
Տեսանյութը՝ «Ուրիշ ֆուտբոլ» ինստագրամյան էջից