ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալիարդոն հայտարարել է, որ «Բարսելոնի» ռմբարկու Լիոնել Մեսին մրցաշրջանի ավարտին հաստատ կտեղափոխվի ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»:
Իսպանական հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ Մեսին համաձայնել է տարեկան 30 միլիոն դոլար աշխատավարձին: Ըստ նրա, արգենտինացին արդեն հանդիպել է փարիզյան ակումբի սեփականատեր շեյխ Ալ-Հելաֆիի օգնականի հետ: Մեսին «Բարսելոնում» է 2003 թվականից: