Իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հանդես է եկել հայտարարությամբ, որում նա տեղեկացրել է, որ մնում է թիմում:
«Ես շատ դժգոհ էի, ցանկանում էին հեռանալ: Սակայն ինձ թույլ չտվեցին, ուստի մնում եմ ակումբում, որպեսզի դատական քաշքշուկներից մեջ չհայտնվեմ», - ֆուտոլիստի խոսքերը մեջբերում է GOAL կայքը:
Մինչ այդ լրատվամիջոցները հայտնել էին, որ Լիոնել Մեսին որոշել է չլքել «Բարսելոնան» այն բանից հետո, երբ նրա հայրը հանդիպել է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ: Վերջինս ասել է, որ թույլ չի տա, որպեսզի Մեսին առանց փոխհատուցման հեռանա ակումբից:
Արգենտինացի ֆուտբոլիստը հավանաբար որոշել է դատի չտալ ակումբին և խաղալ ևս մեկ մրցաշրջան, քանի որ դրանից հետո ավարտվում է նրա պայմանագրի ժամկետը և նա ինքնաբերաբար կստանա ազատ խաղացողի կարգավիճակ: