▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեւոն Արոնյանը թագուհով կանգնեցրեց Մագնուս Կառլսենի խաղաքարերը

Գերմանիայում  անցկացվող «Գրենկե Չեսս Կլասիկ» շախմատային մրցաշարում  կայացել է 2-րդ տուրը:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով մրցեց նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հետ: Ինչպես եւ սպասվում էր, աշխարհի գործող չեմպիոնն իրեն հատուկ ոճով երկար ու անզիջում պայքար մղեց հաղթանակի հասնելու համար: Պարտիայի վերջում նա թվային շոշափելի առավելություն ստացավ՝ նավակ, ձի եւ զինվոր ընդդեմ սեւերի միայնակ թագուհու: Սակայն Լեւոն Արոնյանն անսխալ պաշտպանվեց եւ 70-րդ քայլից հետո մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել:

Լեւոն Արոնյանը վաստակեց մեկ միավոր եւ այժմ չորս շախմատիստների հետ բաժանում է 2-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում աշխարհի ուժեղագույն շախմատիստուհի

Հոու Յիֆանը, որը երկու հաղթանակ է տարել մեկնարկում:

Այսօր կայանալիք 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ, որը 2-րդ տուրում հաղթանակ է տարել եւ նույնպես մեկ միավոր ունի:

a1plus.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее