Լեւոն Արոնյանը հաղթող ճանաչվեց Ջիբրալթարում կայացած Մասթերս խոշոր մրցաշարում:
Մեր շախմատիստը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթահարելով թայ-բրեյքի կիսաեզրափակիչ արգելքը, մտան եզրափակիչ, որտեղ եւ վիճարկեցին գլխավոր մրցանակն ու 25 հազար ֆունտ սթեռլինգ պարգեւավճարը:
Արագ շախմատի մրցամարտի առաջին երեք պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ, իսկ ահա չորրորդն ավարտվեց Լեւոն Արոնյանի առավելությամբ, որն էլ երկրորդ անգամ հաղթեց Ջիբրալթարի մրցաշարում, առաջինը՝ 2005 թվականին: