Հունաստանում կայացած շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնության ամփոփվել են մրցաշարի արդյունքները:
Տղամարդկանց մրցաշարում առաջին խաղատախտակի վրա լավագույն արդյունք է ցույց տվել մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը, որը 7 հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ առաջ է անցել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովից:
Գաբրիել Սարգսյանը, արծաթե պարգեւի է արժանացել երրորդ խաղատախտակի վրա ցույց տված արդյունքի համար: