▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեւոն Արոնյանը 4-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային աղյուսակները` հուլիսի 1-ի դրությամբ:

Աշխարհի  ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2822 վարկանիշային միավոր): Լեւոն Արոնյանը նրանից ետ է մնում 13 բալով եւ այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստն անցած ամսվա համեմատ առաջադիմել է երեք տեղով:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում տեղ են գտել Հայաստանի եւս երկու ներկայացուցիչ: Սերգեյ Մովսեսյանը գտնվում է 67-րդ հորիզոնականում (2677), իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 79-րդ (2667):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее