Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը սոցցանցերում կատարած գրառումով պատասխանել է ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին։
«Ողջույն, Շահրիյար։ Տխրությամբ կարդացի, թե ինչ ես «դու» գրել ինձ։ Քեզ ճանաչում եմ երկար տարիներ ու սիրում եմ քեզ ու քո ընտանիքը որպես հարազատների, թեև վերջին շրջանում հեռու ես մնում ինձանից։
Դու երբեք չէիր ասի այն խոսքերը, որոնց տակ քո ստորագրությունն է։ Դու բարի ու հասկացող մարդ ես։
Չեմ ցանկանում հիմա հրապարակային պատասխանել իմ հասցեին մեղադրանքներին, դու ճանաչում ես ինձ ու գիտես, որ ես երբեք չեմ խաբել։
Երբ 30-ականներին Ալեխինը գրեց արիական շախմատիստների մասին պատվիրված հոդվածը, նա երկար տարիներ ցանկանում էր ոչնչացնել այդ կեղծ էջն իր կյանքից։ Տա Աստված, որ դու այլևս ստիպված չլինես գրել այդպիսի նամակներ։ Սիրով քո՝ Լյովա»,- գրել է հայ գրոսմայստերը։
Ավելի վաղ Լևոն Արոնյանը սոցցանցերում կատարած գրառումով շախմատային հանրության ուշադրությունը հրավիրել էր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։