Ըստ ilur.am-ի աղբյուրների՝ վերջերս նախարար Յուրի Վարդանյանին են այցելել հանցավոր աշխարհի մի քանի հեղինակություններ: Այցի նպատակն է եղել ստանալ նախարարի կողմից «քցված» մի մեծ խումբ մարդկանց գումարները:
Եվ դա տեղի է ունեցել օրը ցերեկով, մայրաքաղաքի կենտրոնում: Հիմա պարզ է, թե նախարար դառնալուց ի վեր՝ ինչու է Յուրի Վարդանյանն իրեն շրջապատել անվտանգության ուժեղացված շքախմբով: Անվտանգության աշխատողներ են հերթապահում նախարարության բոլոր հարկերում, այդ թվում՝ նախարարի ընդունարանում: Յու. Վարդանյանին սպասարկող մեքենան մշտապես հսկվում է իր անվտանգության աշխատակցի կողմից: Նախարարի ելքի ու մուտքի պահերին իսկական իրարանցում է սկսվում Երեւանի բանուկ հատվածում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում