footballcity.am. Այս տարի լրանում է Երևանի Արարատի փառահեղ հաղթանակների՝ Ոսկե դուբլի 40 ամյակը: Այս առիթով հաղթանակը կերտողներ ֆուտբոլիստները ժամանել են Երևան և կմասնակցեն սպասվող միջոցառումներին:
Ի խորհրդանշումն Արարատ 73-ի՝ Ագարակում բացվեց հուշարձան, իսկ Երևանում ֆուտբոլիստները զարդարված ավտոբուսով պտույտ կատարեցին Հանրապետության հրապարակում, ապա ուղևորվեցին Հրազդան մարզադաշտ:
Տեսանյութը՝ Lurer.com-ի, լուսանկարները Արարատի Vkontakte-ի պաշտ. էջից.