Լեդի Գագան համերգային շրջագայությունների շրջանակներում մեկնել է Անգլիա։
Մանչեսթերում կայացած համերգի ժամանակ երգչուհին բեմ է հրավիրել նույնասեռական զույգի։
«Ես այնքան էլ վստահ չեմ, Շոն, բայց հնարավոր է։ Ջեյը ցանկանում է մի բան խնդրել քեզ»,-ասել է Գագան։
Այնուհետև տղան ծնկի է իջել, ամուսնության առաջարկ արել և ստացել դրական պատասխան։ Հենց այս պահին երգչուհին սկսել է ուրախանալ և օրհնել է սիրահարներին։