▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարա Ֆաբիանի ռուս սիրեկանը հարվածել է նրա ամուսնուն

Հայտնի երգչուհի Լարա Ֆաբիանը հայտնվել է սկանդալային իրադարձության կիզակետում: Նրա ամուսնուն հարվածել է երգչուհու ռուսաստանաբնակ երկրպագուներից մեկը, սակայն ըստ բամբասանքների` տղամարդը Ֆաբիանի սիրեկանն է: Վերջինս Մուհամեդ Սուրհայհանովն է, ով միաժամանանակ Լարա Ֆաբիանի Կրեմլում կայացած մենահամերգի կազմակերպիչներից մեկն է։ Ի դեպ, այդ մենահամերգի շրջանակներում երգչուհին Ռուսաստան ժամանել էր ամուսնու՝ Գաբրիել Դի Ջորջիոյի հետ:

Ֆաբիանի ամուսնուն դուր չի եկել չափազանց հոգատար կազմակերպչի` Սուրհայհանովի վերաբերմունը, և նա խոսել է իր կասկածների մասին։ Սուրհայհանովն էլ իր հերթին  պաշտպանել է երգչուհուն, եւ այս վիճաբանությունը ավարտվել է ծեծկռտուքով։

Մինչեւ անվտանգության աշխատակիցների հայտնվելը Մուհամեդը հասցրել է կոտրել Ջորջիոյի ձեռքը։ Երգչուհու մենեջերը՝ Պատրիկ Ֆիորին, դեռեւս չի մեկնաբանել այս լուրը, սակայն երգչուհու թիմի անդամներից շատերն են հաստատել այն, որ այս վիճաբանությունից հետո Ֆաբիանի ամուսնու ձեռքը մի որոշ ժամանակ գիպսի մեջ է եղել։ Երգչուհին դեռ որևէ ձևով չի  չմեկնաբանել այս լուրերը։

Ստորև ներկայացնում ենք Լարա Ֆաբիանի ամենահայտնի երգերից մեկը` «Je T'aime»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее