Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար. «Ավելի քան 30 000 երեխա, նրանց ընտանիքները արդեն 8 ամիս Լեռնային Ղարաբաղում ապրում են դժվարին օրեր: Նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին՝ առանց կյանք փրկող դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների: Իրավիճակը պահանջում է անհապաղ քայլեր: Լաչինի միջանցքով պետք է ապահովվի մարդասիրական օգնության անարգել հասանելիությունը»: |
«Լաչինի միջանցքով պետք է ապահովվի մարդասիրական օգնության անարգել մուտքը». Հենրիխ Մխիթարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet