60 տարեկան հասակում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան: Այս մասին հայտնում է CNN-ը:
Արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:
Նշվում է, որ նոյեմբերի 11-ին Մարադոնան դուրս էր գրվել հիվանդանոցից: Նախկին ֆուտբոլիստը վիրահատվել էր սուբդուրալ հեմատոմայի պատճառով:
Արգենտինական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ կառավարության որոշմամբ՝ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: